Հոդված 9. Լրացուցիչ միջոցառումներ
Հոդված 9. Լրացուցիչ միջոցառումներ
Կողմերը հանրությանը տեղեկացնում են պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իրավունքի մասին և այն մասին, թե ինչպես կարելի է իրացնել այդ իրավունքը: Նրանք նաև պատշաճ միջոցներ են ձեռնարկում, որ՝
ա. նշված իրավունքի իրականացման մասով պետական մարմիններին տեղեկացնեն իրենց պարտականությունների և պարտավորությունների մասին,
բ. տեղեկատվություն տրամադրեն այն խնդիրների և գործունեության վերաբերյալ, որոնց համար իրենք պատասխանատու են,
գ. արդյունավետորեն կառավարեն իրենց փաստաթղթերը՝ դրանց մատչելիությունը հեշտացնելու նպատակով, և
դ. կիրառեն հստակ և ամրագրված կանոններ իրենց փաստաթղթերի պահպանման և ոչնչացման համար: