ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 26 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 152. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումը և տնօրինումը
Հոդված 152. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումը և տնօրինումը
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների օգտագործումն ու տնօրինումը կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներով։
2. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները պետք է գտնվեն հայտարարատուի փաստացի տիրապետման և օգտագործման տակ, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի։