ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 23. Մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ նախնական որոշումները
Հոդված 23. Մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ նախնական որոշումները
1. Միության մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի 19-րդ կետին համապատասխան` մաքսային մարմինները կարող են տրամադրել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ նախնական որոշումներ:
2. Կառավարությունը սահմանում է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև որոշումների կիրառության կարգն ու ժամկետները: