ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 29 · «ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 163. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը)
Հոդված 163. Ներմուծման մաքսատուրքի, հարկերի գումարների վերադարձը (հաշվանցումը)
1. Նախկինում «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները, Միության մաքսային օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերին համապատասխան, «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու դեպքում ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարված գումարները վերադարձվում (հաշվանցվում) են սույն օրենքի 10-րդ գլխով սահմանված կարգով, եթե այդ ապրանքները փաստացի արտահանվել են Միության տարածքից: