ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁԻՆՔԳլուխ 13 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
Հոդված 74. Ապրանքների պահպանումը մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում
Հոդված 74. Ապրանքների պահպանումը մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում
1. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստները բաց տեսակի պահեստներ են և պետք է համապատասխանեն օրենքով բաց տեսակի պահեստներին ներկայացվող պահանջներին։
2. Մաքսային մարմինների ժամանակավոր պահպանման պահեստներում ապրանքների պահպանության ժամանակ ծագող հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով: Ապրանքները ժամանակավոր պահպանման ընդունելու դեպքում մաքսային մարմնի պաշտոնատար անձն ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնող անձին տրամադրում է անդորրագիր` Կոմիտեի սահմանած ձևով: