Հոդված 302. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի գործողությունները խոչընդոտելը և մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջին չենթարկվելը
Հոդված 302. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի գործողությունները խոչընդոտելը և մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջին չենթարկվելը
1. Մաքսային հսկողության շրջանակում մաքսային մարմնի պաշտոնատար անձի կատարած գործողությունները խոչընդոտելը`
առաջացնում է տուգանք՝ հարյուր հազար դրամի չափով:
2. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի՝ մաքսային ոլորտին վերաբերող օրինական պահանջը չկատարելը`
առաջացնում է տուգանք` հարյուր հազար դրամի չափով:
3. Մաքսային գործառնություններ կամ մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների կամ տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը կամ տեղեկությունները մաքսային մարմնի պահանջով չներկայացնելը՝ անկախ մաքսային հայտարարագիր կամ այլ մաքսային փաստաթուղթ ներկայացնելուց՝
առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձանց համար` երեսուն հազար դրամի, իսկ պաշտոնատար անձանց համար՝ հիսուն հազար դրամի չափով: