Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-27-ից մինչև 2024-11-12։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 16 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 99. Մաքսային ընթացակարգերը և մաքսային ընթացակարգերի պայմաններին համապատասխանությունն ապահովող երաշխիքները

գործել է մինչև 2024-11-12Բացել ARLIS-ում

Հոդված 99. Մաքսային ընթացակարգերը և մաքսային ընթացակարգերի պայմաններին համապատասխանությունն ապահովող երաշխիքները

1. Մաքսային ընթացակարգերի տեսակները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 127-րդ հոդվածով:

2. Հայտարարատուի ընտրած մաքսային ընթացակարգի պայմաններով ու պահանջներով ապրանքների օգտագործման և տնօրինման սահմանափակումներ սահմանված լինելու դեպքում այդ պայմանների և պահանջների ապահովման նպատակով մաքսային մարմիններն իրավասու են հայտարարատուից կամ նրա լիազորած անձանցից պահանջելու սահմանված սահմանափակումների պահպանման ապահովման վերաբերյալ գրավոր պարտավորագիր, իրականացնելու ապրանքների նույնականացում, փաթեթվածքների և ապրանքների պահպանման համար նախատեսված շինությունների կնքում և կապարակնքում, ձեռնարկելու նշված սահմանափակումների պահպանումն ապահովող այլ միջոցառումներ:

3. Ըստ մաքսային ընթացակարգերի՝ Կառավարությունը կարող է սահմանել պայմաններ, որոնց պահպանման պարագայում համապատասխան մաքսային ընթացակարգերի գործողությունը կարող է ավարտվել նախքան մաքսային ընթացակարգի շրջանակում սահմանված ժամկետի ավարտը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։