Հոդված 154. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը մաքսային մարմինների թույլտվությամբ
Հոդված 154. Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը մաքսային մարմինների թույլտվությամբ
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը մաքսային մարմինների թույլտվությամբ կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան։
2. Մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ հայտարարատուի ժամանակավոր ներմուծած ապրանքներն այլ անձի տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու դեպքում այդ անձն ստանձնում է Միության մաքսային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջները և պայմանները պահպանելու պարտավորությունը։
3. Հայտարարատուն պարտավոր է վճարել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի և հարկերի գումարներն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում օգտագործել է ապրանքները, եթե նշված մաքսային ընթացակարգով առաջացել է մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորություն:
4. Անձը, որին փոխանցվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, Միության մաքսային օրենսգրքի 29-րդ գլխին համապատասխան՝ ունի իրավունքներ և կրում է պարտավորություններ ժամանակավոր ներմուծված ապրանքները փոխանցելու մասին մաքսային մարմնի որոշման կայացման օրվանից։