Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-03-27-ից մինչև 2024-11-12։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 43 · ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ

Հոդված 227. Մաքսային մարմնի կողմից անձանց վերաբերյալ ընդունված որոշման, իրականացված գործողության (անգործության) պատճառների վերաբերյալ տեղեկատվության ստացումը

գործել է մինչև 2024-11-12Բացել ARLIS-ում

Հոդված 227. Մաքսային մարմնի կողմից անձանց վերաբերյալ ընդունված որոշման, իրականացված գործողության (անգործության) պատճառների վերաբերյալ տեղեկատվության ստացումը

1. Անձինք իրավունք ունեն մաքսային մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իրենց վերաբերյալ ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) պատճառների վերաբերյալ հարցում կատարելու մաքսային մարմին, եթե այդ որոշումը, գործողությունը կամ անգործությունն առնչվում են նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին:

2. Հարցումը պետք է կատարվի ընդունված որոշման կամ իրականացված գործողության (անգործության) մասին անձին հայտնի դառնալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում։

3. Անձը կարող է տեղեկատվությունն ստանալու հարցումը ներկայացնել ինչպես բանավոր, այնպես էլ թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ օրենքով սահմանված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։