ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 55 · ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ
Հոդված 278. Ազատ պահեստի տիրապետողը
Հոդված 278. Ազատ պահեստի տիրապետողը
1. Ազատ պահեստի տիրապետողը Միության մաքսային օրենսգրքի 420-րդ հոդվածին համապատասխան գործունեություն իրականացնող իրավաբանական անձն է:
2. Միության մաքսային օրենսգրքի 420-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ազատ պահեստի տարածքում կարող է իրականացվել ձեռնարկատիրական գործունեություն:
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 420-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել գործունեության այն տեսակները, որոնց իրականացումն արգելված է ազատ պահեստներում:
4. Ազատ պահեստի տիրապետողի պարտականությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 424-րդ հոդվածով։