Հոդված 279. Իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները
Հոդված 279. Իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները
1. Իրավաբանական անձին ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 422-րդ հոդվածով։
2. Միության մաքսային օրենսգրքի 422-րդ հոդվածին համապատասխան՝ ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում իրավաբանական անձին ընդգրկելու պայման հանդիսացող՝ ապրանքների հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները սահմանում է Կոմիտեն:
3. Ազատ պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը ներառում է՝
1) ազատ պահեստի տիրապետողի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) ազատ պահեստի շինությունների կամ բաց հրապարակների գտնվելու վայրը.
3) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
4) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։