Հոդված 14. Ազգային ստանդարտները
Հոդված 14. Ազգային ստանդարտները
1. Ազգային ստանդարտներն են՝
1) Հայաստանի Հանրապետության ստանդարտները, որոնք մշակվում և կիրառվում են հայերենով.
2) ստանդարտացման ազգային համակարգով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում ազգային ստանդարտի կարգավիճակով կիրառվող միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտները:
2. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ և (կամ) նորմեր արտադրանքի, աշխատանքի և ծառայության անվտանգության, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպառողական (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, պահելու, փոխադրելու, օգտագործելու, վերականգնելու (նորոգելու) և օգտահանելու վերաբերյալ:
Ազգային ստանդարտներով սահմանվում են նաև արտադրանքի մշակման, արտադրման և օգտագործման (շահագործման) տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման, արտադրանքի, աշխատանքի և ծառայության որակի ապահովման, միջոցների օգտագործման պահանջներ, ինչպես նաև տերմիններ, չափագիտական և այլ կազմակերպատեխնիկական և ընդհանուր տեխնիկական կանոններ:
3. Ազգային ստանդարտների համար կիրառվում է «ՀՍՏ» դասիչը: «Հայաստանի ազգային ստանդարտ» անվանումը և «ՀՍՏ» հապավումը պաշտպանվում են հեղինակային իրավունքների մասին օրենսդրությամբ և չեն կարող կիրառվել այլ տեսակի փաստաթղթերի համար:
4. Միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների ազգային ստանդարտներն ազգային ստանդարտի կարգավիճակով ընդունվում և կիրառվում են ստանդարտացման ազգային համակարգով սահմանված մեթոդներով:
(14-րդ հոդվածը փոփ. 26.10.22 ՀՕ-410-Ն)