Հոդված 3. Ստանդարտացման նպատակները և օբյեկտները
Հոդված 3. Ստանդարտացման նպատակները և օբյեկտները
1. Ստանդարտացման նպատակներն են`
1) արտադրանքի, ծառայության և գործընթացի անվտանգության մակարդակի բարելավումը, մարդկանց առողջության ու կյանքի և շրջակա միջավայրի պաշտպանությունը.
2) արտադրանքի, գործընթացի, ծառայության որակի և մրցունակության բարձրացման խթանումը, այդ թվում՝ հայկական արտադրանքի.
3) աշխատուժի, նյութերի և էներգիայի արդյունավետ օգտագործման երաշխավորումը.
4) արտադրության, բազմագործառութային կառավարման արդյունավետության բարձրացումը, համատեղելիության և համափոխարինելիության երաշխավորումը.
5) միջազգային առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցումը կամ վերացումը.
6) գիտատեխնիկական առաջընթացի և նորարարության խթանումը.
7) չափումների միասնականության ապահովումը.
8) պետության պաշտպանության ապահովումը.
9) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:
2. Ստանդարտացման օբյեկտներն են արտադրանքը, աշխատանքը (այդ թվում՝ գործընթացը) և ծառայությունը:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 26.10.22 ՀՕ-410-Ն)