Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 109

գործել է մինչև 2026-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 109.

Գնդի ծառայության պետը (109 - 110 հոդվածների դրույթներով ղեկավարվում են գնդի բոլոր ծառայությունների պետերը` հետախուզության պետը, կապի պետը, ֆիզիկական պատրաստության և սպորտի պետը) խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի համապատասխան տիպի մարտական պատրաստության (տեխնիկական, թիկունքային) ապահովման համար, գնդի ստորաբաժանումներն իր մասնագիտությամբ նախապատրաստելու համար, գունդը իր ծառայության գծով սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական միջոցներով ապահովելու, դրանց ճիշտ օգտագործման, կարգին և սարքին վիճակում պահելու համար, մարտական և զորահավաքային պատրաստականության և ենթակա ստորաբաժանումների վիճակի համար, նրանց անձնակազմի մարտական պատրաստության, դաստիարակության, զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, ենթակա ստորաբաժանման կողմից ծառայության օբյեկտներում շրջակա միջավայրի պաշտպանության կանոնների պահպանման և դրանց սանիտարական վիճակի համար, իր մասնագիտության գծով ուսումնանյութական բազայի վիճակի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։