Հոդված 315
Հոդված 315.
Ճաշարանի հերթապահը պարտավոր է`
- գիտենալ բավարարման ցուցակում գրանցվածների թիվը և ճաշացուցակ-բաշխումը.
- վերահսկել հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) պահեստից մթերքների ստացումը, դրանց քաշը և լավորակ լինելը, մթերքի որակը որոշելու համար անհրաժեշտության դեպքում կանչել բժշկին կամ բուժակին.
- հետևել մթերքի մշակմանը, ինչպես նաև այն բանին, որ մսի և ձկան մշակումը, պատրաստի կերակրի բացթողումը կատարեն միայն խոհարարները.
- ներկա գտնվել մթերքը կաթսայի մեջ դնելուն և հետևել, որ նախատեսված մթերքը կաթսայի մեջ դրվի ճիշտ քաշով.
- ներկա գտնվել միսն ու ձուկը չափաբաժինների բաժանելիս, ստուգել դրանց զանգվածը, ինչպես նաև պատրաստված կերակրի որակը վերահսկողության հաշվառման գրքում հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) գրանցումների ճշտությունը.
- բուժքննություն չանցած զինվորներին թույլ չտալ ճաշարանում աշխատելու, հետևել աշխատանքի ժամանակ հիգիենայի կանոնների պահպանմանը.
- ճաշարանում մաքրություն և կարգուկանոն պահպանել, անձնակազմին թույլ չտալ նստելիս ճաշարանում գտնվել գլխարկներով, շինելներով և հատուկ (աշխատանքային) հագուստով.
- հետևել սեղաններին ժամանակին սպասքադրմանն ու հավաքմանը, կազմակերպել ճաշարանախոհանոցային ամանեղենի որակով լվացումը, թույլ չտալ այն դուրս բերել ճաշարանից.
- չթույլատրել կերակրի բացթողումը առանց բժշկի (բուժակի) կողմից նրա որակի ստուգման և գնդի հերթապահի թույլտվության, հետևել կերակրի` ժամանակին և ճիշտ բաշխմանը և ստորաբաժանումներին նրա բացթողման հերթականության ճշգրիտ պահպանմանը.
- պահանջել, որ մթերքի պաշարները պահվեն մաքուր և կարգին, ապահովվի դրանց հուսալի պահպանումը.
- վաշտերի սերժանտների կամ վաշտերի (գումարտակների, ապահովման ստորաբաժանումների) հերթապահների հայտերով կերակուր բաց թողնել` չթույլատրելով այն սահմանված ժամկետներից երկար պահել.
- կազմակերպել մթերքի մշակումից հետո մնացորդները ժամանակին հավաքելը և հետևել ճաշարանին հարակից տարածքի մաքրությանը.
- կողմնակի անձանց ճաշարան չթողնել.
- ապահովել հրդեհային անվտանգության և տեխնոլոգիական սարքավորման շահագործման ժամանակ անվտանգության պահանջների կատարումը.
- բոլոր թերությունների մասին զեկուցել գնդի հերթապահին կամ նրա օգնականին.
- անմիջական պետերի` սկսած գնդի հրամանատարի տեղակալներից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահի և նրա օգնականի` ճաշարան այցելելու դեպքում ներկայանալ նրանց:
Օրինակ` «Պարոն գնդապետ: Ճաշարանի հերթապահ` ենթասպա Բարսեղյան»:
(315-րդ հոդվածը փոփ. 11.06.15 ՀՕ-71-Ն)
ԲՈՒԺԿԵՏԻ հերթապահ բժիշկը (բուժակը)
(վերնագիրը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)