Գլուխ 4 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 177
Հոդված 177.
Կենցաղային սպասարկման սենյակը կահավորվում է զինվորական համազգեստի արդուկման սեղաններով, համազգեստն ու հագուստը կրելու, զինծառայողների արտաքին տեսքի, ինչպես նաև հագուստի ու կոշկեղենի նորոգման կանոնները պատկերող պլակատներով, հայելիներով, աթոռներով (աթոռակներով), արդուկների անհրաժեշտ քանակով, ինչպես նաև մազերը կտրելու և համազգեստի ու կոշկեղենի ընթացիկ նորոգումը կատարելու համար անհրաժեշտ գործիքներով ու գույքով, օժանդակ և վերանորոգման նյութերով: