Գլուխ 10 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
Հոդված 383
Հոդված 383.
Հավաքակայանում ներքին կարգուկանոնի պահպանման համար նշանակվում են հավաքակայանի հերթապահ, օրապահներ և հերթապահ քարշակների մեխանիկ-վարորդներ (վարորդներ):
Հավաքակայանի հերթապահը օրապահներին կանգնեցնում է հավաքակայանի մուտքերի մոտ, իսկ աշխատանքների կատարման ընթացքում` նաև հավաքակայանի տարածքում:
Մշտական և դաշտային հավաքակայանները շուրջօրյա հսկվում են պահակության կողմից` ժամապահներ դնելով: Պահակության հուսալիորեն գործող տեխնիկական միջոցներով հավաքակայանները սարքավորելու դեպքում դրանք կարող է հսկել պահակություն` առանց ժամապահներ դնելու: