Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Հոդված 237

գործել է մինչև 2026-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 237.

Երեկոյան անվանականչից առաջ, օրվա կանոնակարգով սահմանված ժամին վաշտի սերժանտի կամ դասակների սերժանտներից որևէ մեկի ղեկավարությամբ անցկացվում է երեկոյան զբոսանք: Երեկոյան զբոսանքի ժամանակ անձնակազմը ստորաբաժանման կազմում կատարում է շարային երգեր: Զբոսանքից հետո վաշտի հերթապահի «Վա~շտ , երեկոյան անվանականչին շարվի´ր» հրամանով դասակների և ջոկերի սերժանտները շարում են իրենց ստորաբաժանումները անվանականչի: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով, վաշտի սերժանտին կամ նրան փոխարինող անձին զեկուցում է երեկոյան անվանականչին վաշտի պատրաստ լինելու մասին:

Վաշտի սերժանտը կամ նրան փոխարինողը սկսում է անվանականչը: Անվանականչի սկզբում նա կարդում է այն զինծառայողների ազգանունները, որոնք իրենց գործած սխրանքների համար գրանցվել են վաշտի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվորներ: Նշված զինծառայողների ազգանուններն արտասանելիս` առաջին դասակի սերժանտը զեկուցում է. «Այսինչը (զինվորական կոչումը և ազգանունը) քաջի մահով ընկել է Հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտում» կամ «Վաշտի պատվավոր զինվոր (զինվորական կոչումը և ազգանունը) պահեստային է»:

Այսուհետև վաշտի սերժանտը անվանական ցուցակով ստուգում է անձնակազմը: Լսելով իր ազգանունը` յուրաքանչյուրը պատասխանում է` «Ես եմ»: Բացակաների փոխարեն պատասխանում են ջոկերի սերժանտները, օրինակ` «Պահակախմբում է», «Արձակուրդում է»:

Անվանականչի ավարտից հետո վաշտի սերժանտը հրապարակում է այն հրամաններն ու կարգադրությունները, որոնք պետք է հայտնի լինեն բոլոր զինծառայողներին, հաջորդ օրվա վերակարգը, ինչպես նաև ճշտում է տագնապի կամ հրդեհի դեպքում գործելու համար կազմված մարտական հաշվարկը: Սահմանված ժամին տրվում է «Քնել» ազդանշանը, միացվում է հերթապահ լուսավորությունը և հաստատվում է լիակատար անդորր:

(237-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, 11.06.15 ՀՕ-71-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։