Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 312
Հոդված 312.
Բնակավայրերում վաշտը բնակարաններում տեղավորելու դեպքում օրապահներից մեկը պարտավոր է գտնվել` վաշտի հրամանատարի որոշած և վատ եղանակին պաշտպանվելու համար ծածկով սարքավորված տեղում:
Օրապահը պարտավոր է մշտապես գիտենալ վաշտի հերթապահի գտնվելու վայրը և հետևել զինծառայողների հասարակական կարգի և զինվորական համազգեստը կրելու կանոնների պահպանմանը: Նկատված բոլոր խախտումների մասին նա զեկուցում է վաշտի հերթապահին:
(312-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ՃԱՇԱՐԱՆԻ ՀԵՐԹԱՊԱՀԸ