Հոդված 138
Հոդված 138.
Գումարտակի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (գումարտակի ավտոմոբիլային ծառայության պետը, գումարտակի տեխնիկը) պարտավոր է`
- մասնակցել գումարտակի մարտական պատրաստության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումն իր մասնագիտության գծով.
- ղեկավարել իրեն ենթակա ստորաբաժանման պատրաստությունն ու գործունեությունը.
- գիտենալ անմիջականորեն ենթակա ստորաբաժանման յուրաքանչյուր զինծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ.
- ղեկավարել գումարտակի անձնակազմի տեխնիկական պատրաստությունը.
- գումարտակի սպաների և ենթասպաների հետ անցկացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի վարման և ուսումնասիրման, տեխնիկական ապահովման կազմակերպման և իրականացման պարապմունքներ, ինչպես նաև տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստման միջոցառումներ.
- կազմակերպել գումարտակի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ուսումնամարզական միջոցների ճիշտ շահագործումը, նորոգումը, սպասարկումը և էվակուացումը, ղեկավարել դրանց տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները, միջոցներ ձեռնարկել տեխնիկական պատրաստության գծով ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղղությամբ.
- հետևել ստորաբաժանումներում վառելիքի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ և խնայողական օգտագործմանը.
- գիտենալ գումարտակի սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կարգն ու կանոնները, դրանց առկայությունը, տեխնիկական վիճակը և գտնվելու վայրը: Առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գումարտակի սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեխնիկական վիճակը և տարեկան առնվազն երկու անգամ ստորաբաժանումներում անցկացնել հրազենի պլանային ստուգում.
- աշխատանք կատարել հավաքակայանի տարածքի` գումարտակին կցված հատվածների և շինությունների բարեկարգման ու սարքավորման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել ներքին կարգուկանոնի պահպանումը.
- ղեկավարել սպառազինությունը և ռազմական տեխնիկան դաշտային պայմաններում օգտագործելու համար տարվող նախապատրաստական աշխատանքները, միջոցներ ձեռնարկել դրանք անցունակությունը բարձրացնող սարքերով ու միջոցներով ապահովելու համար.
- միջոցներ ձեռնարկել սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ կապված պատահարները կանխելու համար, վերլուծել դրանց պատճառները, դրանց և ձեռնարկված միջոցների մասին անմիջապես զեկուցել գումարտակի հրամանատարին.
- ապահովել անվտանգության պահանջների կատարումը սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, նորոգման, սպասարկման և էվակուացման ժամանակ, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների իրականացումը հավաքակայանում.
- սահմանված կարգով վարել հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ:
(138-րդ հոդվածը խմբ. 14.04.11 ՀՕ-124-Ն)
ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԹԻԿՈՒՆՔԻ (ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ) ԳԾՈՎ