Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 107
Հոդված 107.
Գնդի հակաօդային պաշտպանության պետ-դիվիզիոնի հրամանատարը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի հակաօդային պաշտպանության բոլոր միջոցների մարտական կիրառման համար, հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու համար, գնդի անձնակազմը իր մասնագիտության գծով նախապատրաստելու և ուսումնանյութական բազայի վիճակի համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին և գնդի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ուղղակի պետն է:
(107-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն)