Հոդված 160
Հոդված 160.
Ներքին կարգուկանոնը զորամասերում (ստորաբաժանումներում) զինծառայողների տեղավորման, ամենօրյա գործունեության, կենցաղի և օրվա վերակարգի ծառայության կատարման` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների խստիվ պահպանումն է: Ներքին կարգուկանոնի հասնում են`
- բոլոր զինծառայողների կողմից այն պարտականությունների խոր ընկալումով և գիտակցված ու ճիշտ կատարումով, որոնք սահմանված են օրենքներով և զինվորական կանոնագրքերով ու կանոնադրություններով.
- նպատակաուղղված դաստիարակչական աշխատանքով, հրամանատարների բարձր պահանջկոտության և ենթակաների ու նրանց առողջության պահպանման նկատմամբ մշտական հոգատարության զուգակցումով.
- մարտական պատրաստության հստակ կազմակերպումով.
- մարտական հերթապահության (մարտական ծառայության) և օրվա վերակարգում ծառայության օրինակելի կատարումով.
- օրվա կարգացուցակի և ծառայության բաշխման կարգի ճշգրիտ կատարումով.
- սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների շահագործման (օգտագործման) կանոնների կատարումով, զինծառայողների տեղավորման վայրերում նրանց ամենօրյա գործունեության, կյանքի ու կենցաղի` զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծումով.
- զինվորական ծառայության և հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանումով, ինչպես նաև զորամասի գործունեության շրջանում շրջակա միջավայրի պահպանության միջոցների ձեռնարկումով:
(160-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն, խմբ., լրաց. 01.03.17 ՀՕ-52-Ն)