Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18

գործել է մինչև 2026-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 18.

Ծառայության հարցերով զինծառայողը պարտավոր է դիմել իր անմիջական պետին և հետո միայն, նրա թույլտվությամբ` կոչումով հաջորդ ավագ պետին:

Անձնական հարցերով ևս զինծառայողը պետք է դիմի անմիջական պետին, իսկ հատուկ անհրաժեշտության դեպքում` ավագ պետին:

Առաջարկությունների, դիմումների և բողոքների (գանգատների) դեպքում զինծառայողը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի դրույթներով:

(18-րդ հոդվածը փոփ. 19.03.13 ՀՕ-20-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։