Գլուխ 6 · ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ
Հոդված 289
Հոդված 289.
Գնդի հերթապահին և նրա օգնականին հերթով, ինչպես նաև վաշտի հերթապահին թույլատրվում է գնդի հրամանատարի սահմանած ժամանակ չորսական ժամ պառկած հանգստանալ (քնել) առանց կոշիկների, հագուստը և հանդերձանքը չհանած:
Օրապահների ազատ հերթափոխին թույլատրվում է հերթով պառկած հանգստանալ (քնել) միայն քնի ազդարարումից մինչև վերկացը` առանց հագուստի:
Հավաքակայանի, հսկիչ-անցագրային կետի և ճաշարանի հերթապահներին, հերթապահ բուժակին (սանհրահանգչին), գնդի շտաբի հերթապահին և փողհար-թմբկահարին թույլատրվում է գիշերը պառկած հանգստանալ (քնել) առանց կոշիկների, հանդերձանքով և հագուստով: