Գլուխ 11 · ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՐԱՁԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ (ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ) ԶՈՐՔԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 413
Հոդված 413.
Ճամբար եկող անձանց (նշված 410 հոդվածում) դիմավորելու համար գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը դուրս է գալիս գնդի այն թևը, որտեղից սպասվում են եկողները, նշված անձանց տեղ հասնելուն պես նա զեկույց է տալիս նրանց և ուղեկցում:
Այն դեպքում, երբ եկած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը և զեկույց տալիս նրան, գնդի (ճամբարային հավաքի) հերթապահը միայն ներկայանում է: