Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԵՎ ԳՆԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 93

գործել է մինչև 2026-06-04Բացել ARLIS-ում

Հոդված 93.

Գնդի հրամանատարի տեղակալը խաղաղ ժամանակ և պատերազմական պայմաններում պատասխանատու է`

մարտական պատրաստության համար, զինվորական կարգապահության և ներքին կարգի պահպանման, զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների կազմակերպման համար, ուսումնանյութական բազայի ստեղծման, մշտական բարելավման և սարքին վիճակում պահելու համար, գնդում բարձրակարգ մասնագետներ պատրաստելու, մարզական, գյուտարարական և նորարարական աշխատանքի համար: Նա ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա առաջին տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը: Գնդի հրամանատարի բացակայության դեպքում վերջինս կատարում է նրա պարտականությունները:

Այն զորամասերում, որտեղ գնդի հրամանատարի տեղակալի պաշտոն նախատեսված չէ հաստիքով, նրա պարտականությունները կատարում է գնդի շտաբի պետը:

(93-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-52-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։