Հոդված 1. Սույն օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 1. Սույն օրենքի հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
թղթակցություն` պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաթեթներ, ծանրոցներ, նամակահակեր, ինչպես նաև այլ ծառայողական (այդ թվում` ոչ գաղտնի) առաքանիներ, որոնք, սույն օրենքի համաձայն, ենթակա են առաքման.
սուրհանդակային կապ` մեթոդների ու միջոցների ամբողջություն, որն ապահովում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց և պետական մարմինների թղթակցության օպերատիվ առաքումն ու երաշխիքային պահպանվածությունը.
սուրհանդակային կապի մարմին` սույն օրենքով սահմանված կարգով սուրհանդակային կապի բնագավառում գործունեություն իրականացնող մարմին.
սուրհանդակային երթուղի` թղթակցության առաքման համար սահմանված սուրհանդակային կապի մարմնի աշխատակցի ընթացուղին.
սուրհանդակային կապի ծառայությունների մատուցում` թղթակցության (բացառությամբ դիվանագիտական փոստի) ընդունման, մշակման, պահպանման, փոխադրման և հանձնման հետ կապված գործունեություն:
(1-ին հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-83-Ն)