Գլուխ 2 · ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. Սուրհանդակային կապի մարմնի իրավունքները
Հոդված 7. Սուրհանդակային կապի մարմնի իրավունքները
1. Սուրհանդակային կապի մարմինն իրավունք ունի`
1) թղթակցությունը և այն ուղեկցող աշխատակիցներին փոխադրելու գործող օդային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիներով.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործելու հատուկ տրանսպորտային միջոցներ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համագործակցելու կապի բնագավառում գործունեություն իրականացնող մարմինների հետ: