Գլուխ 5 · ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 14. Սուրհանդակային կապի մարմնի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը
Հոդված 14. Սուրհանդակային կապի մարմնի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը
1. Սուրհանդակային կապի մարմնի ֆինանսավորումը և նյութատեխնիկական ապահովումը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինների վարչական շենքերում սուրհանդակային կապի մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները կամ աշխատակիցներին տեղաբաշխելիս վերջիններիս նյութատեխնիկական ապահովումն իրականացվում է այդ մարմինների միջոցների հաշվին: