Հոդված 8. Սուրհանդակային կապի մարմնի պարտականությունները
Հոդված 8. Սուրհանդակային կապի մարմնի պարտականությունները
1. Սուրհանդակային կապի մարմինը պարտավոր է`
1) սուրհանդակային կապի ծառայություններ մատուցել սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված անձանց և պետական մարմիններին.
2) ապահովել մշտապես գործող սուրհանդակային երթուղիների ցանցի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հատուկ սուրհանդակային երթուղիների միջոցով թղթակցության օպերատիվ առաքումը.
3) իրականացնել միջոցառումներ առաքվող թղթակցության պահպանման ուղղությամբ` ընդհուպ դրա ոչնչացումը, եթե բացակայում է պահպանությունն ապահովելու հնարավորությունը.
4) իր գործունեության ընթացքում կազմակերպել ու ապահովել պետական գաղտնիքի, ինչպես նաև օրենքով պաշտպանվող այլ տեղեկությունների պահպանությունը.
5) ապահովել սուրհանդակային կապի համակարգի մոբիլիզացիոն պատրաստվածությունը` ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում գործելու համար.
6) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում, լիազորված պետական կառավարման մարմնի իրավական ակտերի համաձայն, ապահովել սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցների մասնագիտական պատրաստությունը՝ անցկացնելով համապատասխան պարապմունքներ նրանց հետ:
(8-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-83-Ն)