Գլուխ 4 · ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՈՒ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ:
Հոդված 12. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման պայմանները
Հոդված 12. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման պայմանները
1. Սուրհանդակային կապի մարմնի զինծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կիրառելու ֆիզիկական ուժ, այդ թվում` ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաև զենք ու հատուկ միջոցներ:
2. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին պարտավոր է կիրառման պահից սկսած` 24 ժամվա ընթացքում, գրավոր զեկուցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարին: