Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 5. Սուրհանդակային կապի մարմնի գործունեության սկզբունքները
Հոդված 5. Սուրհանդակային կապի մարմնի գործունեության սկզբունքները
1. Սուրհանդակային կապի մարմնի գործունեությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներով.
1) օրինականության.
2) մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու.
3) պետական գաղտնիքի, ինչպես նաև օրենքով պաշտպանվող այլ տեղեկությունների պահպանության.
4) թղթակցության առաքման օպերատիվության և երաշխիքային պահպանվածության:
(5-րդ հոդվածը փոփ. 01.03.23 ՀՕ-83-Ն)