Գլուխ 3 · ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 11. Սուրհանդակային կապի մարմնի տեխնիկական միջոցները
Հոդված 11. Սուրհանդակային կապի մարմնի տեխնիկական միջոցները
1. Սուրհանդակային կապի մարմնի աշխատակիցները թղթակցության առաքման ժամանակ երաշխիքային պահպանվածությունն ու օպերատիվությունն ապահովելու համար իրենց իրավասության սահմաններում օգտագործում են կապի տեխնիկական միջոցներ: Նշված տեխնիկական միջոցների կիրառումը չպետք է սպառնալիք դառնա մարդկանց կյանքին և առողջությանը, ինչպես նաև վնաս պատճառի շրջակա միջավայրին: