Գլուխ 3 · ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՐՄՆԻ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հոդված 9. Ծառայությունը սուրհանդակային կապի մարմնում
Հոդված 9. Ծառայությունը սուրհանդակային կապի մարմնում
1. Ծառայությունը սուրհանդակային կապի մարմնում կարգավորվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
2. Սուրհանդակային կապի մարմնում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող անձանց գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ: