Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործել է մինչև 2024-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել «, իսկ ռազմական դրության ժամանակ՝ նաև իր ծառայողական պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-7.4-րդ կետերով.

«7.1) սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործուղման դեպքում.

7.2) զորահավաք հայտարարված լինելու ժամանակահատվածում հինգ օրացուցային օրից ավելի հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում, եթե, բժշկական եզրակացության համաձայն, զինծառայողի բուժումը կարող է տևել մեկ ամսից ավելի.

7.3) համապատասխան զինվորական պաշտոնում պաշտոնավարման ժամկետը լրանալու դեպքում.

7.4) եթե նշանակվել է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարող՝ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող զինծառայողի կողմից արձակուրդից վերադառնալու դեպքում.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։