Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

գործել է մինչև 2024-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետի «միավորումներ» բառը փոխարինել «կազմակերպություններ» բառով, իսկ «միավորման» բառը՝ «կազմակերպության» բառով.

2) 4-րդ կետը «միջոցներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ծառայության կրման ցանկացած վայրում օգտագործելու սմարթֆոն տիպի բջջային հեռախոս, բացառությամբ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի» բառերով.

3) 5-րդ կետը «դրանց» բառից հետո լրացնել «, զինվորական կամ այլ ծառայողական համազգեստով մասնակցելու հավաքների կամ հանրային բողոքի ներկայացման բնույթ ունեցող այլ միջոցառման» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-12-րդ կետերով.

«10) անհատական կամ կոլեկտիվ ձևաչափով հրապարակային հնչեցնելու ծառայության հարցերով կամ քաղաքական բնույթ ունեցող կոչեր կամ հայտարարություններ.

11) համացանցով և զանգվածային լրատվության կամ հանրային հասանելիության այլ միջոցներով տարածելու կամ քննարկելու զինված ուժերի գործունեության կամ տեղակայման կամ իր կամ այլ զինծառայողների ծառայողական գործունեության վերաբերյալ տեղեկություններ կամ տեսանյութեր կամ լուսանկարներ, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումների.

12) առանց իրավասու վերադաս հրամանատարին (պետին) գրավոր տեղեկացնելու՝ դուրս գալու Հայաստանի Հանրապետության սահմաններից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։