Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածում՝
Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Պայմանագրային զինծառայողի հերթական արձակուրդին միացվում են նաև «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 227-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն զինծառայողին հաշվարկված հանգստի օրերը՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հերթական արձակուրդի մաս:»․
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Մարտական հերթապահության հատուկ ժամանակացույցով պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողին հերթական արձակուրդը տրվում է մարտական հերթապահության ժամանակացույցից դուրս ժամանակահատվածում:»: