Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածում՝
Հոդված 20. Օրենքի 41-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. 1-ին կետը «արձակուրդում» բառից հետո լրացնել «կամ մինչև վեց ամիս ժամկետով ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման մեջ» բառերով, իսկ նույն կետի «մինչև արձակուրդի ավարտը» բառերը փոխարինել «համապատասխանաբար մինչև արձակուրդի կամ ուսումնառության կամ ծառայողական բնույթի այլ գործուղման ժամկետի ավարտի օրվան հաջորդող 60-րդ օրը» բառերով,
բ. 3-րդ կետը «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելքի ձևով պատժի դատապարտվելու դեպքում՝ երկու ամսից ոչ ավելի» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1) 7.1-ին և 7.2-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ համապատասխանաբար մինչև գործուղման կամ բուժման ավարտի օրվան հաջորդող 30-րդ օրը.
5.2) 7.3-րդ և 7.4-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ մեկ ամսից ոչ ավելի.»,
դ. 7-րդ կետի «մինչև ազատվելը» բառերը փոխարինել «վերադառնալու օրվանից՝ մեկ ամսից ոչ ավելի» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու ժամկետի ավարտի օրվա դրությամբ պայմանագրային զինծառայողի՝ բուժման մեջ գտնվելու դեպքում կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ գտնվելու ժամկետը երկարաձգվում է մինչև պայմանագրային զինծառայողի բուժման ավարտի օրը: Սույն հոդվածի համաձայն՝ պայմանագրային զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելը չի հանդիսանում պայմանագրային զինծառայողի հետ զինվորական ծառայության հարաբերությունների դադարեցում և զինծառայողին կադրերի (կադրային ստորաբաժանման) տրամադրության տակ թողնելու գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի գործողությունը:»: