Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2024-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 27. Օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի առաջին նախադասությունը «ապահովությունը» բառից հետո լրացնել «սահմանվում է ամսական օրացուցային օրերի հաշվարկով և» բառերով.

2) 13-րդ մասի առաջին նախադասությունը «պատճառով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև, սույն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 7.2-րդ, 7.3-րդ և 7.4-րդ կետերի ու 3-րդ մասի համաձայն,» բառերով․

3) 16-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. Զինվորական ծառայությունից արձակվող և զինվորական ծառայության ընթացքում սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին և 1.1-ին մասերով սահմանված արձակուրդի չօգտագործված օրեր ունեցող զինծառայողին այդ օրերն արձակուրդի տեսքով տրամադրելու անհնարինության, ինչպես նաև այդ արձակուրդի տրամադրումից զինծառայողի հրաժարվելու դեպքերում զինծառայողին տրվում է հատուցում` չօգտագործված արձակուրդի բոլոր օրերի համար, որի չափը հաշվարկվում է զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի խմբին համապատասխան սահմանված պաշտոնային դրույքաչափը 30-ի բաժանելու և չօգտագործված արձակուրդի օրացուցային օրերի թվով բազմապատկելու միջոցով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։