Անցնել բովանդակությանը

Հոդված 34

գործել է մինչև 2024-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 34

. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1) «ա» կետի գործողությունը տարածվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-289-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա.

2) «բ» կետի գործողությունը տարածվում է 2017 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների, ինչպես նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող և ուսման ծախսերի փոխհատուցման պայմանագրային պարտավորություն ունեցող զինծառայողների վրա:

3. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը տարածվում է 2019 թվականի հունիսի 20-ից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն զինվորական պաշտոնից ազատված և կադրերի տրամադրության տակ թողնված զինծառայողների վրա:

4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը տարածվում է 2017 թվականի դեկտեմբերի 16-ից ծագած հարաբերությունների վրա, և 2017 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված ու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 61-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն չօգտագործված արձակուրդի օրերի համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողները կարող են դիմել ծառայությունից արձակումն իրականացրած պետական լիազոր մարմին հասանելիք հատուցումը հաշվարկելու նպատակով: Համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանվում է սույն մասի համաձայն վարչարարության իրականացման կարգը:

5. Սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված նորմատիվ իրավական ակտը, ինչպես նաև սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:

Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023 թ. ապրիլի 25

Երևան

ՀՕ-126-Ն

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։