Հոդված 26. Օրենքի 59-րդ հոդվածում՝
Հոդված 26. Օրենքի 59-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայտարարված վարժական հավաքին չի կարող կանչվել այն քաղաքացին, որը պատիժ է կրում ազատազրկման կամ կարճաժամկետ ազատազրկման ձևով, կամ որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, բացառությամբ քաղաքացու նկատմամբ վարժական հավաքներից խուսափելու պատճառով հարուցված քրեական հետապնդման, եթե քաղաքացին գրավոր ցանկություն է հայտնել ներգրավվելու հայտարարված վարժական հավաքին:».
2) 6-րդ մասի երկրորդ նախադասության «դեպքում» բառը փոխարինել «, ինչպես նաև սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով կամ «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմաններ չունենալու դեպքերում» բառերով.
3) 7-րդ մասի՝
ա. «բավարարումների» բառից հետո լրացնել «՝ ծառայությունն իրականացնելով զորանոցային պայմաններում և, ըստ անհրաժեշտության, ներգրավվելով մարտական հերթապահության» բառերով,
բ. «զինծառայողների համար օրենքով» բառերը փոխարինել «պայմանագրային զինծառայողների համար սույն օրենքով և այլ օրենքներով» բառերով.
4) 9-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, խաղաղ ժամանակ հայտարարված վարժական հավաքներին կարող են կանչվել մինչև 15-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը մեկ աշխատող, 16-ից մինչև 30-ը ներառյալ աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ առավելագույնը երկու աշխատող, իսկ 30-ից ավելի աշխատող ունեցող միևնույն գործատուից (մարմնից, կազմակերպությունից)՝ աշխատողների ընդհանուր թվի ոչ ավելի, քան հինգ տոկոսի չափով աշխատողներ:»: