Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածում՝
Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Հերթական պայմանագիր կնքելու մասին զեկուցագրում պայմանագրային զինծառայողի կողմից նշվում է կնքվող պայմանագրի ժամկետը, ընդ որում, եթե մինչև պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածը փոքր է հինգ տարուց, ապա կողմերի համաձայնությամբ հերթական պայմանագիրը կնքվում է մինչև սահմանային տարիքը լրանալը մնացած ժամանակահատվածով: Պայմանագրային զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքելու համար որոշիչ նշանակություն ունի պայմանագրային զինծառայողի կողմից սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված ատեստավորումն անցած լինելու հանգամանքը:».
2) 4-րդ մասը «մասով» բառից հետո լրացնել «, իսկ ավագ սպայական կամ բարձրագույն սպայական կազմի զինվորական կոչում ունեցող քաղաքացիների հետ՝ անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից՝ նաև սույն օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով: