Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Օրենքի 54-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2024-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 23. Օրենքի 54-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 4-րդ կետը «պատճառով» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի կամ» բառերով,

բ. 5-րդ կետի «եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի» բառերը փոխարինել «եթե զինծառայողը համաձայն չէ թողնվելու կադրերի տրամադրության տակ կամ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի, կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն» բառերով,

գ. 6-րդ կետը «կետերով» բառից հետո լրացնել «կամ 1.1-ին մասով» բառերով, իսկ նույն կետի «եթե առկա չէ թափուր այլ զինվորական պաշտոն կամ զինծառայողը համաձայն չէ նշանակվելու այլ զինվորական պաշտոնի» բառերը փոխարինել «եթե զինծառայողը համաձայն չէ նշանակվելու իր հիմնական կամ հարակից զինվորական մասնագիտությանը համապատասխանող թափուր զինվորական պաշտոնի, կամ առկա չէ այդպիսի թափուր զինվորական պաշտոն» բառերով.

2) 3-րդ մասի՝

ա. առաջին նախադասության «ծառայության ընթացքում» բառերը փոխարինել «ծառայության առաջին տասը տարվա ընթացքում» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է այն անձի համար, որը սույն մասով սահմանված պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու օրվանից հետո՝ երեք տարվա ընթացքում, դիմում է կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար, և այդ ժամկետում նրա հետ սույն օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիր՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նախկին (դադարեցված) պայմանագրի պայմաններով՝ հաշվի առնելով նաև վճարված տուժանքի չափը և նախկինում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության շրջանակներում ծառայած ժամկետը, որի դեպքում տուժանքի վճարման պարտավորությունը դադարում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու նոր պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, ինչպես նաև մինչև այդ օրը վճարված տուժանքի գումարը չի վերադարձվում պայմանագրային զինծառայողին:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր կամ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն չունեցող պայմանագրային զինծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված մինչև պայմանագրի ժամկետը լրանալը զինվորական ծառայությունից արձակվելու զեկուցագիր ներկայացնելու հիմքով արձակելիս պայմանագրային զինծառայողի համար ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 425-րդ հոդվածով նախատեսված պայմանագրային պարտավորությունը վաղաժամկետ դադարեցնելու հրաժարագին վճարելու պարտավորություն՝ պայմանագրային զինծառայողի վերջին զբաղեցրած պաշտոնի պաշտոնային դրույքաչափի եռապատիկի չափով: Մինչև պայմանագրի ժամկետը լրանալը պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում սույն մասով սահմանված հրաժարագինը վճարելու պարտավորությունը նախատեսվում է զինծառայողների հետ կնքվող զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերում: Հրաժարագին վճարելու պահանջը պայմանագրային զինծառայողին է ներկայացվում մինչև պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու մասին անհատական իրավական ակտն ընդունելը՝ զինվորական ծառայությունից արձակելու մասին պայմանագրային զինծառայողի զեկուցագիրը համապատասխան պետական լիազոր մարմնի անձնակազմի կառավարման իրավասու ստորաբաժանումում մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հրաժարագին վճարելու պահանջի ներկայացման օրվանից յոթ աշխատանքային օրվա ընթացքում պայմանագրային զինծառայողի կողմից հրաժարագինը չվճարելու կամ դրա վճարումից հրաժարվելու դեպքում հրաժարագնի բռնագանձումն իրականացվում է դատական կարգով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։