Հոդված 29. Օրենքի 65-րդ հոդվածում՝
Հոդված 29. Օրենքի 65-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. երրորդ նախադասության «այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվում է դրամական փոխհատուցում» բառերը փոխարինել «պայմանագրային զինծառայողներին վճարվում է ամսական դրամական հատուցում» բառերով,
բ. չորրորդ նախադասության «բնակելի տարածության վարձակալության դիմաց դրամական փոխհատուցում» բառերը փոխարինել «ամսական դրամական հատուցում» բառերով.
2) 3-րդ մասի՝
ա. առաջին նախադասությունը «սակայն,» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,
բ. երկրորդ նախադասությունը «ընթացքում,» բառից հետո լրացնել «կամ այդ օրվանից հետո մինչև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառվելու դիմում ներկայացնելու օրն ընկած ժամանակահատվածում» բառերով: