Հոդված 24. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
Հոդված 24. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասից հանել «(բացառությամբ կազմակերպության վերակազմակերպման դեպքի, ինչպես նաև սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի)» բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.
«6. Կազմակերպության վերակազմակերպման կամ կազմակերպության մասնավորեցման (ապապետականացման) դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը շարունակում է գործել մինչև իր գործողության մնացած ժամկետի լրանալը կամ մինչև նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի:
7. Այն դեպքում, երբ մինչև վերակազմակերպվելը կազմակերպություններում առկա են եղել մեկից ավելի կոլեկտիվ պայմանագրեր, ապա կազմակերպության վերակազմակերպման դեպքում այդ կոլեկտիվ պայմանագրերը դադարում են գործել, և երկամսյա ժամկետում կնքվում է նոր կոլեկտիվ պայմանագիր, որի դրույթները չեն կարող նվազ բարենպաստ լինել, քան վերակազմակերպվող կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրերի դրույթներն են:»: