Հոդված 51. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝
Հոդված 51. Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Գործատուի կողմից սույն մասով սահմանված ծանուցման պահանջը չպահպանվելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ չընդունվելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված դրանով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը, եթե աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի աշխատանքային պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը, կամ գործատուն չի ցանկացել, որ աշխատանքային հարաբերությունները շարունակվեն և աշխատողին թույլ չի տվել շարունակել աշխատանքը: Այդ դեպքում գործատուն չի ազատվում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուժանքի վճարման պարտականությունից:».
2) 4-րդ մասի «դուրս չի եկել» բառերը փոխարինել «չի ներկայացել» բառերով.
3) 5-րդ մասը «ժամկետով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասը չի տարածվում սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:»: