Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 40. Օրենսգրքի 89-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 40. Օրենսգրքի 89-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 2-րդ կետը երկրորդ «տեղեկանք» բառից հետո լրացնել «, բացառությամբ եթե աշխատանքի ընդունվողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ և փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում» բառերով,

բ. 3-րդ կետից հանել «աշխատանքային» բառը,

գ. 4-րդ կետից հանել «(սանիտարական գրքույկ)» և «և տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձևը» բառերը, իսկ նույն կետի «սկզբնական» բառը փոխարինել «նախնական» բառով,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) մինչև տասնվեց տարեկան անձին աշխատանքի ընդունելիս՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ մինչև տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությունը.».

2) 1.1-ին մասի «1-ին և 3-րդ» բառերը փոխարինել «1-3-րդ» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։