Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 50. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 50. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 2-րդ կետը «պայմանագրի» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով,

բ. 8-րդ կետի «մեկը, որդեգրողը» բառերը փոխարինել «կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը» բառերով, իսկ նույն կետը «խնամակալը» բառից հետո լրացնել «(նրանց բացակայության դեպքում՝ մինչև տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը)» բառերով,

գ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 12-րդ կետի «3-րդ և (կամ) 4-րդ» բառերը փոխարինել «3-5-րդ» բառերով, իսկ «աշխատողի ներկայացրած» բառերը՝ «ներկայացված» բառով,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.

«12.2) օրենքի ուժով՝

ա. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ գործատուն աշխատողին չի ծանուցել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ, իսկ աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել,

բ. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին և աշխատանքային պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը չի ներկայացել աշխատանքի, իսկ գործատուն չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ,

գ. սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում,

դ. սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում.».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատողին աշխատանքից ազատելը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետով նախատեսված դեպքերի:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ մասերով.

«3. Աշխատողի վերջին աշխատանքային օր է համարվում՝

1) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի վերջին օրը, եթե այդ ժամկետը լրանալուց հետո աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվում սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան.

2) սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրը.

3) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում՝ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրը.

4) սույն մասի 1-3-րդ կետերով չնախատեսված այլ դեպքերում՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ որպես աշխատանքային հարաբերությունների դադարման ժամկետ հանդիսացող և աշխատողին աշխատանքից ազատելու մասին գործատուի անհատական իրավական ակտում նշված օրը, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

4. Իրավաբանական անձանց գործադիր մարմինների (կոլեգիալ և միանձնյա) անդամների լիազորությունների դադարեցման և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի լուծման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։