Հոդված 58. Օրենսգրքի 119-րդ հոդվածում՝
Հոդված 58. Օրենսգրքի 119-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «սույն օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «ինչպես նաև այդ լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում» բառերով, իսկ նույն մասը «աշխատանքից» բառից հետո լրացնել «գործատուի նախաձեռնությամբ» բառերով.
2) 2-րդ մասը «ներկայացուցչին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն հոդվածի 4-րդ մասում նշված աշխատողին» բառերով.
3) 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Կազմակերպությունում գործող աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից մինչև 10 աշխատանքային օր ժամկետով` աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցառումներին մասնակցելու կամ որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամ` որակավորումը բարձրացնելու համար: Այդ ժամանակահատվածների համար աշխատողին վճարվում է նրա միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով:».
5) 4-րդ մասը «կիրառվել» բառից հետո լրացնել «նաև» բառով, իսկ «չհամարվող» բառից հետո՝ «և սույն հոդվածի 1-ին մասում չնշված այլ» բառերով: