Հոդված 38. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 38. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետից հանել «նրա ցանկությամբ՝ նաև» բառերը.
2) 3-րդ կետի «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով, իսկ նույն կետից հանել «նրա ցանկությամբ՝ նաև» բառերը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) աշխատանքի վայրը.».
4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.».
5) 6-րդ կետը «գործառույթները» բառից հետո լրացնել «կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին» բառերով.
6) 7-րդ կետի «չափը և (կամ)» բառերը փոխարինել «չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) և» բառերով, իսկ նույն կետը «ձևը» բառից հետո լրացնել «(ժամային, օրական, գործավարձային կամ ամսական դրույքաչափ)» բառերով.
7) 8-րդ կետից հանել «և այլն» բառերը.
8) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ) և շաբաթական տևողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի).».
9) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) անհատական իրավական ակտը կամ աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.».
10) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
«14) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները:»: